Արտագաղթ // Արմեն Մովսիսյան
Ուր ենք գնում այսօր մենք մեր մայր հողից
Միթե մեր ցավը մեզ հերիք չէ
Ուր ենք չվում այսօր մենք երկնքից
Միթե արցունքը մեր մեզ հերիք չէ
Միթե մեր պապերը իզուր են երգել՝
Քելե, լաո, քելե էրթանք մեր երկիր։
Գաղթի ճամփեքը մեզ տուն են դարձել
Հույսի ճամփեքը դարձել են մոխիր
Ու սև մոխրից մենք վեր ենք հառնում
Քարացած ցավից նոր աշխարհ ենք կերտում
Հայոց աչքերը գարունն ենք փնտրում
Հայոց արցունքից արև ենք քամում
Իսկ մենք գնում ենք նորից մայր հողից
Միթե մեր ցավը մեզ հերիք չէ
Ուր ենք չվում այսօր մենք երկնքից
Միթե արցունքը մեր մեզ հերիք չէ
Հայոց սարերը ասեք ում ենք թողնում
Միթե մեր վիշտը մեզ հերիք չէ
Ա՜խ, ինչ շուտ ենք ամեն ինչ մենք մոռանում
Գաղթի ճամփեքը գուցե հերիք չեն
Գաղթի արևը նույն գույնն ունի
Բայց հայկական արև էլ չկա
Օտար ծովերը ինչ գույն էլ լինեն
Առանց Գեղամածովի Հայաստան չկա
Չեմ անիծում ես ձեզ, դե բարի ճամփա
Թող արևը ձեր ձեզ հավերժ շողա
Բայց ուր էլ լինեք դուք միք մոռանա
Ամբողջ աշխարհում Հայաստան էլ չկա
Էլ ուրիշ չկա, Էլ ուրիշ չկա
Հայաստան էլ չկա…
[
mp3 | 6,07Mb ]
PS. Ինչպես միշտ երախտապարտ կլինեմ տառասխալները մատնանշելու համար…